Ստանիսլավ Վիտկևիչ
Ստանիսլավ Վիտկևիչ լեհ.՝ Stanisław Witkiewicz | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1851[1][2] |
Ծննդավայր | Pašiaušė, Kelmė District Municipality, Լիտվա |
Վախճանվել է | սեպտեմբերի 5, 1915[3][2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Լովրան, Պրիմորսկո Գորանսկա, Խորվաթիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ, գրող և արվեստի քննադատ |
Պարգևներ | |
Հայր | Ignacy Witkiewicz? |
Մայր | Elwira Szemiot? |
Ամուսին | Maria Witkiewiczowa? |
Զավակներ | Ստանիսլավ Իգնասի Վիտկևիչ[4] |
ստորագրություն | |
Stanisław Witkiewicz (1851-1915) Վիքիպահեստում |
Ստանիսլավ Վիտկևիչ (լիտ.՝ Stanislovas Vitkevičius, լեհ.՝ Stanisław Witkiewicz, մայիսի 21, 1851[1][2], Pašiaušė, Kelmė District Municipality, Լիտվա - սեպտեմբերի 5, 1915[3][2], Լովրան, Պրիմորսկո Գորանսկա, Խորվաթիա), լեհ նկարիչ, ճարտարապետ, գրող, արվեստի տեսաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանիսլավ Վիտկևիչը ծնվել է Լիտվայի Պաշայուս (լիտ.՝ Pašiaušėje) գյուղում։ 1869-1871 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգում, 1872-1875 թվականներին՝ Մյունխենում։ Վիտկևիչը ստեղծել է Զակոպանեի ոճը[5]։ Նրա անունը կապված է Զակոպանեի հետ, և Վիտկևիչը նպաստել է այդ արվեստի տարածմանը։
Վիտկևիչի որդին՝ Ստանիսլավ Իգնասի Վիտկևիչը, եղել է նկարիչ, դրամատուրգ, վիպասան, փիլիսոփա։ Օգտագործել է «Witkacy» կեղծանունը։ Որդու կնքամայրն է եղել հայտնի դերասանուհի Հելենա Մոզեևսկան։
Վիտկևիչը խիստ տեսակետներ է ունեցել ֆորմալ կրթության դեմ. «դպրոցն ամբողջովին հակասում է մարդու հոգեբանական ձևավորմանը»։ Նա այս սկզբունքն է կիրառել որդու դաստիարակության համար և հիասթափվել է, երբ 20-ամյա Վիտկևիչը որոշել է ընդունվել Կրակովի գեղարվեստի ակադեմիա։
1908 թվականին հիվանդացել է տուբերկուլյոզով։ Ընտանիքին թողնելով Զակոպանեում՝ տեղափոխվել է Լովրան, որտեղ մահացել է 1915 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վիլլա Կոլիբա (1892)
-
Բալթիկ ծովի ափին՝ Պալանգայում
-
Ոչխարները մառախուղի մեջ
-
Սիրբիրյան եռյակը
-
Սև լճակ
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stanisława Witkiewicza styl zakopiański, Teresa Jabłońska, wydawnictwo BOSZ, 2008, ISBN 978-83-7576-029-3.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 zespół autorów Internetowa encyklopedia PWN (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Union List of Artist Names — 2009.
- ↑ Stanisław Witkiewicz at Culture.pl
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works by or about Stanisław Witkiewicz at Internet Archive
- Works by Stanisław Witkiewicz at Open Library
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Վիտկևիչ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մայիսի 21 ծնունդներ
- 1851 ծնունդներ
- Լիտվայում ծնվածներ
- Սեպտեմբերի 5 մահեր
- 1915 մահեր
- Խորվաթիայում մահացածներ
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ճարտարապետներ
- Լեհ գրողներ
- Լեհ ճարտարապետներ
- Լեհ նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ